02 10 2018

Պառակտվելու է հասարակությունը, ես սրանից լավ հոտ չեմ առնում.ՀՅԴ խմբակցության ղեկավար

Պառակտվելու է հասարակությունը, ես սրանից լավ հոտ չեմ առնում.ՀՅԴ խմբակցության ղեկավար

Այն ուժերը, որոնք «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններին կողմ են քվեարկել, նրանք ԱԺ լուծարմանը դեմ չեն: Այս մասին հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք լուծարմանը դեմ չենք և հայտարարում ենք, որ դա տեղի ունենա սահմանադրորեն, ու եթե հակասահմանադրական միջոցներով ենք լուծարում խորհրդարանը, ական ենք դնում գործընթացի տակ: Ես հուսով եմ ճգնաժամ չի առաջանա, որովհետեւ ամեն ինչի պատասխանատուն գործադիր իշխանությունն է: Եթե գործադիրը տանում է այս ուղղությամբ, պատասխանատվությունն էլ մնալու է իր վրա»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ պետք է արտահերթ ընտրությունների գնայինք համախոհությամբ: Ըստ նրա`եթե համախոհություն չկա, պառակտվելու է հասարակությունը և ինքը սրանից լավ հոտ չի առնում:

«Կարող է հիմա բոլորը մեզ քարկոծեն, բայց հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ: Եթե մեր ընդունած նախագիծը հակասահմանադրական է, թող դիմեն ՍԴ, բայց հանրահավաքներով Սահմանդրության որոշել ճիշտն ու սխալը որոշելը այդպիսի բան աշխարհում չի եղել»,-ասաց Ռուստամյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ