23 09 2018

ԱԱԾ-ն չպետք է խառնվի ընտրական գործընթացներին. Վանեցյան

ԱԱԾ-ն չպետք է խառնվի ընտրական գործընթացներին. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 23-ին իր ընտրությունը կատարեց թիվ 4/35 ընտրական տեղամասում:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ առաջին անգամ լինելու է ժողովրդի կամքը և ժողովրդի տված քվեով է ընտրվելու քաղաքապետը: «Եվ ոչ ոք չի կասկածելու այս ընտրությունների արդյունքի վրա»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ում նախօրեին տեղի ունեցած միջադեպին  և քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ԱԱԾ-ն կարող է բացահայտել կեղծ ահազանգողներին, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին, եթե ստանանք որևէ ահազանգ, որը հիմք կտա կատարել համապատասխան միջոցառումներ և մարդկանց ենթարկել պատասխանատվության, մենք դա կանենք՝ առանց որևէ մեկ րոպե հապաղելու, կապ չունի, թե որ քաղաքական ուժի կողմնակիցներն են: Ես առհասարակ կարծում եմ, որ ԱԱԾ-ն չպետք է խառնվի ընտրական գործընթացներին: Ընտրական պրոցես է, քարոզարշավ է, մի քիչ լարված են մարդիկ,  պետք է այնպես անենք, որ ամեն ինչ  լավ լինի և հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ