Սեպտեմբերի 17-ին ժամը 08:00-ից մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրությունները: Մասնակցում էին 14 քաղաքական ուժեր: Երևանում ընտրելու իրավունք ունի 824 250 քաղաքացի:
Ժամը 17.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 176 027 քաղաքացի կամ ընտրողների 21.36%-ը։
Ժամը 20:00-ին արդեն բոլոր ընտրատեղամասերի դռնռրը փակվել են քաղաքացիների առաջ: Շուտով կմեկնարկի քվեաթերթիկների հաշվելու պրոցեսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը