Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 2-ին, Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված, աշխատակիցները տարհանվել էին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը