22 09 2018

Խուզարկություն՝ ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակում

Խուզարկություն՝ ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակում

ԲՀԿ–ի Աջափնյակի գրասենյակում խուզարկություն է կատարվում։ Այս մասին հայտնել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր հրապարակելով։ Տեսանյութերում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք է բաժանվում։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ սուտ մատնություն է եղել մի քանի անգամ, սակայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի արձագանքել։ Քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն հավելեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք կպահանջեն ոստիկանապետի հրաժարականը։

Տեսանյութերից մյուսում էլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում է, որ ընտրություններին մի քանի ժամ է մնացել, և եթե ոստիկանությունը մի քանի քաղաքացու էլ տանի հարցաքննելու, արդեն իսկ մարդկանց մոտ վախ կառաջանա։

Հիշեցնենք, որ sեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:45-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գևորգ Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբերից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Ոստիկանությունը հաղորդել էր, որ բաժին է հրավիրվել երեք անձ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ