22 09 2018

Հայաստանում լռության օր է

Հայաստանում լռության օր է

Հայաստանում սեպտեմբերի 22-ը լռության օր է: Կեսգիշերից արգելված է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավի շրջանակում ցանկացած քարոզչություն:

Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 08.00-ից մինչև 20.00:

Հիշեցնենք, որ Ավագանու 65 տեղի համար պայքարում են 12 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Համամասնական ցուցակները գլխավորող անձինք Երևանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու են:

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, ՀԺԱՄ-ը, «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ՀՀՇ-ն և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ