Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Երեկ երեկոյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել են քարոզարշավը և իրենց խոսքն են հղել ընտրողներին: Նախընտրական քարոզչությունն այսօր արգելվում է, ԸՕ-ով արգելվում է:
Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզչություն՝ այդ թվում լրատվամիջոցներով, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան մտածելու, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը