08 08 2018

Թրամփը նամակ է գրել Պուտինին և ուղարկել Մոսկվա

Թրամփը նամակ է գրել Պուտինին և ուղարկել Մոսկվա

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Պոլը, ով պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում, թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քարտուղարությանն է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը, հաղորդում է Lenta.ru-ն:

Սենատորի խոսքով՝ ինքն արժանացել է Թրամփի նամակը Վլադիմիր Պուտինի քարտուղարությանը փոխանցելու պատվին:

«Նամակում ընդգծվում է տարբեր հարցերով հետագա համագործակցության կարևորությունը»,- գրել է Պոլը:

Նա նշել է, որ դրանց թվում են ահաբեկչությանը հակազդելը, օրենսդրական երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակման վերականգնումը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ նամակը փոխանցվել է դիվանագիտական ճանապարհով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ