14 07 2018

«Ելք»-ը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

«Ելք»-ը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

«Ելք» դաշինքը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրելու: Այս մասին ասված է դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Հարգելի գործընկեր, ԵԼՔ դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին որոշել էր հուլիսի 16-ին քննարկել քաղաքապետի արտահերթ ընտրության հարցը:

Մինչ այժմ գրանցված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է: ՀՀԿ խմբակցությունը ևս հաղորդել է, որ քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու, իսկ ԲՀԿ խմբակցությունը դեռևս որոշում չի կայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ