05 09 2024

Կկրճատվեն ուսուցիչներ, կտնտեսվի գումար․ Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում

Կկրճատվեն ուսուցիչներ, կտնտեսվի գումար․ Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում։

Համաձայն հիմնավորման, Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցի աշակերտների թիվը 192 է, իսկ աշխատակիցների թիվը՝ 46: Նույն քաղաքում գտնվող Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոցն ունի 392 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 20 սան) և 53 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):

Ուստի որոշվեց այդ երկու դպրոցները վերակազմակերպել Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոցի։

Նշվում է, որ արյունքում տարեկան մոտ 45,6 մլն դրամ կտնտեսվի (դասարանների կոմպլեկտավորման և հաստիքների կրճատման հաշվին)՝ չհաշված կոմունալ ծախսերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ