Հուլիսի 12-ին գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվեց նոր քաղաքապետի ընտրության օրը:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն առաջարկեց արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին: Ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին՝ ընդունելով առաջարկը:
Իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Դավաիթ Խաժակյանի առաջարկը՝ արտահերթ ընտրությունների օր նշանակել օգոստոսի 8-ը, մեծամասնության կողմից չընդունվեց:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը, ով Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից, հուլիսի 9-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը