20 09 2024

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Երևանի ավագանին նոր անդամ ունի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ին գումարել է հերթական նիստ։ Հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի Երևանի ավագանու անդամ Վահագն Իսոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ից  հայտնում են, որ Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մուշեղ Ռաֆիկի Հակոբյանին։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում հոկտեմբերի 20-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։

Քանի որ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ