Ապրիլի 9-ին կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Այդ առիթով նախագահ Սարգսյանը ստացել է շնորհավորանքներ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ուղերձում ասված է. «Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:
2rd.am-ը, հղում անելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին, գրում է, որ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը