Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարվել է ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Մասնակիցների թիվը 1300 է:
Նախագահի պաշտոնի ստանձնումը կատարվում է հետևյալ կերպ.
ԱԺ հատուկ նիստը բացում է ԱԺ նախագահը, ինչից հետո դահլիճ են բերվում ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
ՀՀ նորընտիր Նախագահը հրավիրվում է ամբիոնի մոտ և ընթերցում երդման տեքստը։ ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնում է ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի»: Այնուհետև ՀՀ Նախագահը ստանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությունը։
Այնուհետև պաշտոնը ստանձնած նախագահն իր առաջին ուղերձն է հղում ժողովրդին։ Նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողության լուսանկարները՝ այստեղ:
Արարողությունն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը