25 12 2024

Կարելի է ասել վրիպակ է, կարելի է չասել. Ֆիննախը՝ կոռուպցիոն գործարքների մեջ կասկածվելու մասին



Պաշտոնը ստանձնելուց առաջ ինչ-որ մարդ վերցրել է պարտքով փող ինչ-որ մեկից, դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Հիմա ինչ-որ մեկը կարող է վերնագիր գրել և ահաբեկել այդ վերնագրով. ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան Գլխավոր դատախազություն փաստաբանների ներկայացրած հաղորդմանը, ըստ որի, ինքը կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։ 

«Իրականությունը, քանի որ մի փոքր այլ է, դրա համար էլ, կարելի է ասել՝ ես էմոցիա չունեմ։ Կարելի է ասել՝ դա վրիպակ է, կարելի է չասել, որ վրիպակ է։ Եթե հայտարարագիր ենք ներկայացնում, գրած է ձեր մեքենայի արտադրության կամ գնման տարեթիվը, հիմա ես գրել եմ տարեթիվը, ավտոմատ գրվել է հունվարի 1, պարզվել է, որ պետք է ամսաթիվը լրացնեմ, հաջորդ տարի ամսաթիվ եմ լրացրել։ Անհամապատասխանությունը դրան է վերաբերում»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ