03 12 2024

Կառավարությունը 2025 թվականի բյուջեի նախագծում բազմաթիվ կրճատումներ է արել



 

«2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ կանխատեսվել է 10 տրիլիոն 891 մլրդ դրամ, տնտեսկան աճը՝ 5.1 %»,-ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փոփոխված բյուջեի նախագիծը։

Ըստ նախարարի՝ ցոցանիշները սկսզբնական նախագծի նկատմամբ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար՝ 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով։

«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի նկատմամբ պակաս է 35.5 մլրդ դրամով»,- հայտնեց նախարարը և նշեց որ այն արվել է վերագնահատման միջոցով հարկային եկամուտների նվազեցումով, որի արդյունքում հարկային եկամուտները նվազել են 39.6 մլրդ դրամով։

Նա նշեց,որ պաշտոնական դրամաշնորհները ավելացել են 1.6 մլրդ դրամով։

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ բյուջեի ծախսերը նվազել են 40.8 մլրդ դրամով, ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ