Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Հերթական թեստի պատասխանին սպասելիս»։
Հիշեցնենք, որ նա երեկ առացոտյան հայտնել էր, որ դեկտեմբերի 23-ինքովիդի դրական ախտորոշում է ունեցել:
Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ևաշխատել է կեցավայրից: Եվ այդ պատճառով չմասնակցեց երեկ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Փաշինյանը հայտնել էր նաև, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ թեստը կրկին դրական է և մինչև առողջանալը կաշխատի որոշակի սահմանափակումներով:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, հայտնի չէ, թե Փաշինյանն ինչ ֆորմատով կմասնակցի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը