Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքերին, կա՛մ նրանց զենքերի հետ կթաղեն սիրիական հողերում: Մենք դիմակայելու ենք բոլոր ահաբեկչական խմբավորումներին, որոնք ձգտում են շահարկել Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը