25 12 2024

ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման շուրջ  խոսակցություններին ու նշել, թե  արևմտյան երկրների կողմից է Մինկի խմբի գործունեությունը փաստացի դադարեցվել։

Զախարովայի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ, 2022 թվականից դադարեցրել են շփումները Ռուսաաստանի իրենց գործընկերների հետ, իսկ հետո էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը   Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ 

Այս համատեքստում Զախարովան նշել է՝ Մինսկի խումբը ենթակա է լուծարման։

«ԵԱՀԿ Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ միջոցը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է ՝ նշված ինստիտուտների լուծարման վերաբերյալ»,-նշել  է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ