07 11 2020

Էրդողանը լիրայի անկման ֆոնին պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին

Էրդողանը լիրայի անկման ֆոնին պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալին: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ HaberTurk-իին հղումով:

Նրան այդ պաշտոնում կփոխարինի Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Նաչի Ագբալը: Նշվում է, որ հրաժարականի մասին որոշումը կայացվել է ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ անկման ֆոնին: Նշենք, որ շաբաթվա սկզվին թարմացվել էր էր ռեկորդային ցածր ցուցանիշը՝ 8,44 լիրա 1 դոլարի դիմաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ