26 09 2024

Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  վերադառնում է «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունից մատուցված ընթրիքին։

Չմասնակցելու պատճառի մասին Անկարան դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, թեև թուրքական լրատվամիջողները նշում են, որ դա հնարավոր է կապված լինի Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցության հետ։

«Էրդողանը ՄԱԿ-ի ելույթներում ընդգծել էր Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին տրվող աջակցության մասին և ընթրիքին չմասնակցելը միգուցե հենց դրա պատասխանն է»,- գրում է աղբյուրը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ