07 11 2020

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը՝ նշելով, որ հանգամանորեն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության իրավիճակը:

«ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ շփումներն ուղղվել են մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելուն և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխհամագործակցության պատրաստակամություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ