23 12 2024

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Այսպիսով, Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ:

Հիշեցնեմ, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ