Միակ իշխանությունն ա, որ Հայաստանի համահայկական հիմնադրամի գումարները, որոնք նվիրաբերվել էին պատերազմ հաղթելու համար, տարավ դրեց իր ու իր ընտանիքի գրպանը։ Այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ լրագրողների հետ զրույցում:
«Իրականությունը էն ա, որ ՀՀ քաղաքացիները վաղուց ուզում են իրանից ազատվել։ Այլ բան ա, որ դրա հնարավորությունը հիմա չկա, որովհետև ապրում են բռնապետական երկրում։ Եթե լիներ քաղաքական համակարգ, իրա գործած հանցագործությունների մեկ տոկոսից հետո կգար իրավական պատասխանատվության հարցը, վերջիվերջո կգար հասարակական պատասխանատվությունը, որը ընդամենը բացառելու էր իր քաղաքական գործունեության շարունակականությունը։ Ինքը հիանալի գիտի, որ էս աթոռին մնալը բացառում է իր գործած հանցանքների համար պատասխանատվությունը։ Դրա համար էլ շարունակում է այստեղ մնալ», - նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը