Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը․ դեկտեմբերի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 151, պայթյունի, ձնաբքի, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, մերկասառույցի՝ 5, ուժեղ քամու՝ 3, թունավորման՝ 13, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 15, 71 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված` գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 78 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 40 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 96, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը