Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔՊԿ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե «ՀՀ-ն բանակցել է միայն Արցախը Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին»։ Վահագը հակադարձել է և մեղադրել Ռ. Քոչարյանին «Ընդհանուր պետություն» մոդելի շուրջ բանակցելու հարցում։ Մի քանի կարևոր դիտարկում (նույնիսկ տեղին չէ անդրադառնալ մոդելի դրական կամ բացասական կողմերին).
1. Այդ մոդելը հայկական կողմը չի առաջարկել։ Այն առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ԱԳ նախարար Ե. Պրիմակովի նախաձեռնությամբ)։
2. Ռ. Քոչարյանը չի բանակցել և չէր էլ կարող, քանի որ այն բանակցային սեղանին հայտնվելուն պես մերժվել է։
3. Ադրբեջանական կողմը մոդելը մերժել է այնքան արագ, որ այսօր, հետահայաց գցելով, տպավորություն է ստեղծվում, թե բանակցային կարգավորման 7 տարբերակներից այն եղել է ամենաանընդունելին Ադրբեջանի համար։
4. Սա պարզապես Վահագի համար առիթ էր կիսվել իրեն հոգեհարազատ պետության զինանշանով։
Հ.Գ. Տեսանյութում՝ հայկական և ադրբեջանական կողմերի արձագանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը