Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Երեք տիպի բռնապետներ կան։
1. Երբ ռնսպետը հենվում է իր շրջապատի վրա։ Դա կոչվում է օլիգարխիա։ Այդ փուլը վաղուց ենք անցել։
2. Դա բռնապետություն է, հենված լայն զանգվածների վրա՝ պոպուլիստի ու մանիպուլյատորի բռնապետություն։ Նման բռնապետը պետք է ունենա գաղափար, որն ընդունում են լայն զանգվածները։ Նման բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին։
3. Երրորդ տիպի բռնապետությունն ամենավտանգավորն է։ Բռնապետը չի հենվում ոչ ժողովրդի՝ գաղափար չկա ( մեր դեպքում արդեն չկա), ոչ իր շրջապատի վրա։ Դա արտաքին կառավարման վրա կառուցված բռնապետություն է՝ փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները՝ նույնպես։ Նման բռնապետության միակ ռեսուրսն ազգային շահերի զիջումն է արտաքին ուժերին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը