Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:
«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:
ՆԳՆ-ից հաստատեցին սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չնշեցին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, 335-րդ հոդվածով` ապօրինի զենք զինամթերք կրելու։ Սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը