Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ և դրանով «վերացնի նախկին հակամարտության նարատիվների և կառույցների մնացորդները»:
Այս մասին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Ստամբուլում կայացած "3+3" տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի նիստում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար:
Ֆիդանն ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի «3+3» ձևաչափով 3-րդ նիստին ուշադրության կենտրոնում է լինելու ոչ միայն հայ-ադրբեջանական հարցը, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը