26 08 2024

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին մեկօրյա այցով կմեկնի Անկարա, գրել է Turkish Insider-ը։

Ակնկալվում է, որ Բայրամովի այցը, որը կկայանա արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով, կնվիրվի երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղություններին և տարածաշրջանային հարցերին։

Բացի այդ, կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություների կարգավորման գործընթացներին վերաբերող իրադարձությունները։ Կգնահատվեն հարևան տարածաշրջանում, հատկապես Իսրայելում և Պաղեստինում ընթացող իրադարձությունները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ