01 08 2024

Թուրքիան հայտնել է Հայաստանի հետ սահմանների բացման պայմանը

Թուրքիան հայտնել է Հայաստանի հետ սահմանների բացման պայմանը

Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին», - ասել է թուրք նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ