Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը, ով սպանվել էր սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա Իսրայելի հարձակման արդյունքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հեզբոլլահի գլխավոր քարտուղար պարոն Հասան Նասրուլլան միացել է մեծ ու անմահ նահատակներին, որոնց ղեկավարել է շուրջ 30 տարի»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։
Նրան կփոխարինի «Լիբանանյան կուսակցության» գործադիր խորհրդի ղեկավար, Նասրալլայի զարմիկ Հաշեմ Սաֆիեդդինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը