08 08 2024

«Հեզբոլլահը» կարող է Իսրայելին հարվածել անկախ Իրանի մտադրություններից. CNN

«Հեզբոլլահը» կարող է Իսրայելին հարվածել անկախ Իրանի մտադրություններից. CNN

 

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ըստ երևույթին, կարող է հարվածել Իրանին անկախ Իրանի մտադրություններից, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին։

Ինչպես նշել է ամերիկյան ԶԼՄ-ն, հղում կատարելով աղբյուրին, լիբանանյան շարժումը ավելի արագ է շարժվում իր պլանների իրականացման ուղղությամբ, քան Իրանը, և նախատեսում է հարվածել Իսրայելին առաջիկա օրերին։ Իրանն, ըստ երևույթին, դեռ մտածում է, թե ինչպես արձագանքի, CNN-ին տեղեկացրել են մի քանի պաշտոնատար անձինք։

ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է CNN-ին, որ Իրանն իրականացրել է ոչ բոլոր պատրաստությունները, որոնք ԱՄՆ-ը սպասում է տեսնել խոշոր հարձակման նախօրեին։

Բայց հաշվի առնելով Իսրայելին Լիբանանի մոտ գտնվելը՝ «Հեզբոլլահը» կարող է գործել գրեթե աննկատ, ինչը չի կարելի ասել Իրանի մասին։

Աղբյուրի խոսքով՝ պարզ չէ, թե ինչպես են Իրանն ու «Հեզբոլլահը» համակարգում իրենց գործողությունները, բայց «որոշ պաշտոնյաներ զգացողություն ունեն, որ նրանք համաձայն չեն առաջ շարժվելու հարցում»։

Հիշեցնենք, որ Իրանը և «Հեզբոլլահը» խոստացել են պատասխանել Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Լիբանանում «Հեզբոլլահի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրայի սպանության համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ