«Հեզբոլլահ»-ի պատասխանն Իսրայելին կլինի ուժեղ և արդյունավետ: Այս մասին ասել է շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը:
«Պայքարն ընթանում է իր հունով, և ես կարծում եմ, որ դիմադրությունը պատերազմի մեջ Իրանի և Սիրիայի անմիջական միջամտության կարիքը չունի․նրանք օգնել են և շարունակում են քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն ցուցաբերել դիմադրությանը»,-ասել է նա։
Նա նաև զգուշացրել է Հայֆայի բնակիչներին իրենց դեմ սպասվող հարձակման մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը