Լիբանանյան «Հեզբոլա» ահաբեկչական խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին:
Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները։
Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։
Նա «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։
Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 28-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածների հետևանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը