14 10 2024

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա․ զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվոր

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա․ զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվոր

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անցած գիշեր անօդաչուներով հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվոր, հայտնում է Times of Israel-ը:

Հարձակման պահը հատուկ է ընտրվել. հարվածի պահին զինվորները միասին ընթրում էին: «Հեզբոլլահ»-ի հարվածի թիրախը եղել է Իսրայելի բանակի շտաբի պետ Հերցի Հալևին, ասվում է շարժման թելեգրամյան ալիքում։

Հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ «Հեզբոլլահ»-ի արձակած երկու անօդաչու թռչող սարքերը ծովից են ներխուժել Իսրայելի օդային տարածք: Խոսքը «Միրսադ» ԱԹՍ-ների մասին է, որոնք Իրանում հայտնի են որպես «Աբաբիլ-Թ»: Սարքը, որի առավելագույն արագությունը 370 կմ/ժ է, ունի 120 կմ հարձակման հեռահարություն, մինչև 40 կիլոգրամ պայթուցիկ տեղափոխելու կարողություն և մինչև 3000 մետր բարձրության վրա թռչելու ունակություն:

Հարձակումը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Իսրայելը, ներխուժելով Լիբանանի տարածք, ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ»-ի դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ