ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա 40 բերետավորի հարձակման փաստով ծառայողական քննության արդյունք կա՞: Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին, հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ՆԳ նախարարի տեղակալը նշեց, որ ծառայողական քննության արդյունքները դեռ անհայտ են և խնդրեց գրավոր դիմել, քանի որ այլ տեղեկություն տրամադրել չի կարող:
«Տեսախցիկները ֆիքսել են, մամուլը հրապարակել է. ի՞նչ է նշանակում ծառայողական քննության արդյունքները դեռ անհայտ են: Կոնկրետ դեմքերով է, կոնկրետ անուններ կան»,- պատասխանեց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը