16 07 2024

Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ հաղթել է ՔՊ-ին. Մամիջանյան



«Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին,  հաղթել է հստակ ու դրա համար իրեն պատժել են 2,5 տարվա ազատազրկման որպես քաղաքական բանտարկյալ»,- լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Մամիկոն Ասլանյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո։ 

Նա կրկնեց, որ Մամիկոն Ասլանյանը 2,5 տարի անցկացրել է բանտում ՔՊ-ին հաղթելու, ժողովրդի ձայնը ստանալու, քաղաքապետ ընտրվելու համար։ 

Խոսելով քաղհասարակության, իրավապաշտպան կազմակեպություների մասին, նա ասաց. «Քաղհասարակություն հասկացությունը Հայաստանում  2018 թվականից սկսած այնքան լուռ է, կարծես գոյություն չունի։ Լեգիտիմ իրավունք ունեմ կասկածելու, որ հավանաբար որտեղից միացվել է Փաշինյանի ռուբիլնիկը, նույն տեղից անջատվել է քաղհասարակությանը»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ