14 06 2024

Փաշինյանին 2018 թվականին թղթի վրա գրած տվել են, թե ինչ գործողություններ պետք է անել․ Մամիջանյան



Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման տերը ժողովուրդն է, այս մասին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այն նմանությունները, որոնք երբեմն տեսնում են 2018 թվականին իրականացված այս կամ այն գործողությունների միջև, ընդամենը ոչ բռնի, խաղաղ անհնազանդության՝ ամբողջ աշխարհում տարածված մեթոդներ են, որոնք, վստահեցնում եմ ձեզ, Փաշինյանը չի հորինել,  այլ, հակառակը, իրեն 2018 թվականին թղթի վրա գրած տվել են, ասել՝ «կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կճղվի, քանի որ դու ու բանակն անհամատեղելի եք  ու ամբողջ կյանքդ բանակին թշնամի ես եղել, եղել ես ծախու խմբագիր և այլն, պետք է զինվորական մայկա հագած լինես, հետո մի աղջիկ ներքնազգեստով ինչ-որ բան կփակի, դու կպառկես այսինչ տեղը, զույգը կգնա ոստիկանական շարքերի դիմաց ու կհամբուրվի». սրանք եղել են բոլոր երկրներում արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված ու գործուղված փողոցային գործողությունների ժամանակ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ