15 07 2024

Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները. Sputnik Արմենիա

Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները. Sputnik Արմենիա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:

«Sputnik Արմենիան» դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։

«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված էր պատասխանում։

Հուլիսի 1-ին մենք նոր հարցում ուղարկեցինք Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները և հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պետք է ավարտեին հուլիսի 1-ին (կանոնակարգն այդպես էլ չընդունվեց):

Չնայած հարցմանը պատասխանելու սահմանված ժամկետ լրացել է, բայց պատասխան չի ստացվել։ Հավելենք, որ այս ընթացքում գրասենյակից բանավոր պարզաբանումներ ստանալու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ