10 07 2024

Կիրանցում փշալարերից 15մ էն կողմ տուն է, դա սահմանային շերտ է, ո՞նց եք կանոնակարգելու. Գեղամ Մանուկյան



ՀՀ պետական սահմանի մասին օրենքում կա հստակ արձանագրված՝ «սահմանային գոտի» և «սահմանային շերտ»։ Այս մասին Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սահմանային գոտին մինչև 5 կմ լայնությամբ է, սահմանային շերտը՝ մինչև 1 կմ լայնությամբ։ Ընդ որում սահմանային շերտի դեպքում կան սահմանափակումներ, օրինակ արգելվում է ոգելից խմիչք օգտագործել, իրենց հետ վերցնել զենք, ընտանի կենդանիների արածեցման սահմանափակումներ կան և այլն։ Կիրանցում էն փշալարերը որ անցակացրել եք, 15 մ էն կողմ արդեն տուն է։ Համաձայն օրենքի՝ դա դիտվում է որպես սահմանային շերտ, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել, որպեսզի Կիրանցի բնակչության կենսագործունեությունը չխախտվի, որովհետև, եթե, օրինակ, Կիրանցի բնակչի տանը որևէ առիթ լինի, արգելվելու է ալկոհոլի օգտագործումը»,- նշեց Մանուկյանը՝ հարց ուղղելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին ։

«Ձեր հարցին խորքային չեմ կարող պատասխանել, գրավոր հարցում ուղարկեք»,- պատասխանեց Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ