06 07 2024

Թուրքիան դժգոհ է Հայաստան-Ադրբեջան գործընթացում արևմտյան երկրների դիրքորոշումից

Թուրքիան դժգոհ է Հայաստան-Ադրբեջան գործընթացում  արևմտյան երկրների դիրքորոշումից

Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում դժգոհ է արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկա բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։

«Այս համատեքստում հատկապես բարձր ենք գնահատում Ադրբեջանի ամուր վճռականությունը և համաձայնագրի կնքման հարցում նրա դրական մոտեցումը։ Բայց մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ իբրև թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հաջողության հանգեցնի»,- ըստ ТАСС-ի՝ ասել է Ֆիդանը։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ պատմական հնարավորություն է ի հայտ եկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար, ինչը տարածաշրջանի անվտանգության և միջազգային լոգիստիկ կարողությունների վրա դրական ազդեցություն կունենա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ