24 05 2024

Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ կովկասյան տարածաշրջանի համար․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ կովկասյան տարածաշրջանի համար․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ուշ երեկոյան Մինսկի օդանավակայանում հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է, որ ինքը «շատ հետաքրքիր առաջարկներ ունի մեր տարածաշրջանի և Կովկասի անվտանգության հետ կապված», որոնք լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած այցի ժամանակ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ նախագահներն առաջին հերթին կքննարկեն անվտանգության հարցեր, իսկ տնտեսական հարցերը կքննարկվեն մայիսի 24-ին կառավարության անդամների մասնակցությամբ։

«Կարծում եմ, ինչպես միշտ, մենք առաջին տեղում դնում ենք անվտանգության խնդիրները: Իսկ վաղը կառավարության մեր գործընկերների հետ միասին կքննարկենք տնտեսական հարցեր։ Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի և Կովկասի համար, որոնք մենք շատ լուրջ քննարկել ենք Ադրբեջան կատարած այցի ժամանակ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ