Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը տարածել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ Զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին։
«Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում է Լուկաշենկոն։
«Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից,-արձագանքում է Սերժ Սարգսյանը,-«Այդ 7 շրջանների համար մեր 5000 երիտասարդներն են մահացել, ես չեմ կարող դրանք տալ»։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ ձայնագրությունն արվել է 2016 թվականի հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը