23 10 2024

Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 26-ին

Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 26-ին

 

Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի նիստում, հաղորդում է ԲելՏԱ-ի թղթակիցը։

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հաջորդ տարի երկիրը «ուշադիր ու զգույշ» է նախագահ ընտրելու։ 

«Այո՛, մենք, ինչպես միշտ, Բելառուսում, ուշադիր ու զգույշ կընտրենք մեր նախագահին՝ ամբողջ համաշխարհային հանրության աչքի առջև։ Կընտրեք նրան, ով,  ձեր կարծիքով, արժանի է»,- ասել էր Լուկաշենկոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ