11 04 2024

«Երեկ Փաշինյանը մեղադրեց Վազգեն Սարգսյանին»․ Գեղամ Մանուկյանը դիմեց Վազգենի եղբորն ու երկրապահներին



«Երեկ Փաշինյանն այս ամբիոնից մեղադրում էր Վազգեն Սարգսյանին՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեջբերելով վարչապետի խոսքերը․

«Ասաց՝ իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-98թթ․-ին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ էին տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»,- ավարտելով մեջբերումը՝ պատգամավորը հիշեցրեց, որ այդ թվականներին Վազգեն Սարգսյանն ամենավճռական ներկայությունն ուներ Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության անվտանգային համակարգում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ