12 03 2024

Ձին սայլից հետև եք դնում. Պատգամավորը՝ փոխարտգործնախարարին



Փաստացի ստացվում է՝ ՀՀ ԱԺ-ն պետք է վավերացնի մի փաստաթուղթ, որով կարգավիճակ, արտոնություններ, լրացուցիչ պայմաններ է ստեղծում ԵՄ առաքելության ներկայացուցիչների համար, բայց հստակեցված չէ, թե այդ մանդատ ունեցող, կարգավիճակ ունեցող մարդիկ ի՞նչ պետք է անեն, իրենց նպատակն ի՞նչն է, գործիքակազմը ի՞նչն է, պատասխանատվությունը ո՞րն է։ Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ես տրամաբանությունը չեմ հասկանում՝ բերել ԱԺ փաստաթուղթ, որտեղ այդ ամեն ինչը նկարագրված չէ, այլ հղում է կատարվում ինչ-որ մեկ այլ կողմի որոշման։ Առաջինը պետք է հստակեցվի՝ մանդատը, պատասխանատվության շրջանակը, հետո, թե՝ այդ մանդատը իրացնելիս այդ մարդկանց ի՞նչ կարգավիճակ ենք տալիս։ Դուք ձին սայլից հետև եք դնում։ Հակառակ տրամաբանությամբ եք աշխատում։ Ասում եք՝ եկեք կարգավիճակը տանք, հետո, պորհրդարան ենք, կքննարկենք»,- նշեց նա։ 

Հիշեցնենք. Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր. «Մի նոր, շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու՝ ըստ որի, ԵՄ-ն կարող է ոչ ԵՄ անդամ պետությունների դիտորդներ ընդգրկել Հայաստանում դիտորդություն անելու համար: Չի բացառվում, որ թուրք դիտորդներ գան Գեղարքունիքի և Սյունիքի սահման՝ ԵՄ որոշմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ