20 03 2024

ԱԺ-ն վավերացրեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Հիշեցնենք. Համաձայն վերոնշյալ նախագծի՝ Եվրոմիությունն իրավունք ունի Եվրոմիության ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել ԵՄ դիտորդական առաքելությանը:

Ընդդիմադիր պատգամավորների հավաստմամբ՝ չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան:

«Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ Եվրոպացի դիտորդները հեռադիտակից բացի ոչինչ չունեն: Մի նոր, շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու՝ ըստ որի, ԵՄ-ն կարող է ոչ ԵՄ անդամ պետությունների դիտորդներ ընդգրկել Հայաստանում դիտորդություն անելու համար: Չի բացառվում, որ թուրք դիտորդներ գան Գեղարքունիքի և Սյունիքի սահման՝ ԵՄ որոշմամբ»,- Այս մասին մինչ նախագծի խորհրդարան բերելը Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ