09 03 2024

Շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու. Գեղամ Մանուկյան



«Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ Եվրոպացի դիտորդները հեռադիտակից բացի ոչինչ չունեն: Մի նոր, շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու՝ ըստ որի, ԵՄ-ն կարող է ոչ ԵՄ անդամ պետությունների դիտորդներ ընդգրկել Հայաստանում դիտորդություն անելու համար: Չի բացառվում, որ թուրք դիտորդներ գան Գեղարքունիքի և Սյունիքի սահման՝ ԵՄ որոշմամբ»,- Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ արմավիրցիների հետ հանդիպմանը մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աշոտ Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանի ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ