12 03 2024

Ունե՞ք որոշակի երաշխիք ԵՄ-ից, որ Թուրքիան դիտորդներ չի ուղարկելու Հայաստան. Արթուր Խաչատրյան



Հնարավո՞ր է, որ Թուրքիան էլ դիտորդներ ուղարկի Հայաստան: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում՝ «ՀՀ և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության՝ ՀԵՄԱ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկամ ժամանակ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյնաին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ԵՄ ոչ անդամ երկրներն էլ կարող են դիտորդներ ուղարկել։

«Այստեղ ի տարբերություն խաղաղապահների, որոնք պետք է տեղակայվեին Արցախում, օրինակ՝ երկրների կազմը պետք է Հայաստանը, Ադրբեջանը և Արցախի Հանրապետությունը հաստատեին։ Այսինքն, մենք ունե՞ք որոշակի երաշխիք, թեկուզ բանավոր, ԵՄ-ի կողմից, որ Թուրքիան, Հայաստան դիտորդներ չի ուղարկելու»,- նշեց նա։

Հիշեցնենք. Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր. «Մի նոր, շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու՝ ըստ որի, ԵՄ-ն կարող է ոչ ԵՄ անդամ պետությունների դիտորդներ ընդգրկել Հայաստանում դիտորդություն անելու համար: Չի բացառվում, որ թուրք դիտորդներ գան Գեղարքունիքի և Սյունիքի սահման՝ ԵՄ որոշմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ